Արմինֆո. Այսօր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
ՀՅԴ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Արմեն Ռուստամյանն ընդհանուր գծերով տեղեկացրել է օրերս տեղի ունեցած ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի, ընդունված հիմնական որոշումների եւ կուսակցության ռազմավարական առաջնահերթությունների մասին: Մտքեր են փոխանակուել աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանում եւ, հատկապես, Հայաստանի շուրջ ծավալվող անվտանգային մարտահրավերների շուրջ:
Կարեւորվել է ՌԴ-ի հետ մի շարք ուղղութիւններով, մասնավորապես, խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
ՀՅԴ Բյուրոյի անդամները հատուկ շեշտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության հետ կապված իրենց մտահոգությունները։