Արմինֆո. Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ Այդ մասին հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար», - գրել է Ստեփանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել էր բանաձև, որով կոչ էր անում կառավարությանը կազմակերպել միջազգային համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: