Արմինֆո. Որոշակի ուժերի ազդեցությամբ ավելի վաղ Երևանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացին ազատ է արձակվել, և ի հայտ են եկել հանցագործության կոծկման նշաններ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Երևանի "Լոնդոն" հյուրանոցում բնակվող Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը մարտի 11-ին ալկոհոլի ազդեցության տակ հայհոյել և անհարգալից վերաբերմունք է դրսևորել հյուրանոցի հյուրերի և աշխատակիցների նկատմամբ: Ասլանին խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն և ձևակերպել փաստաթղթեր, որոնք հանձնվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
«Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ։ Թուրքիայի նշված քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։
Ունեմ տեղեկություն, որ սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են ադեկվատ հակազդեցություն։ Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, նրանց վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ։
Լրագրողներին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել այս գործը, որպեսզի հրապարակայնության շնորհիվ հնարավորր լինի կանխել թրքահպատակություն ընդունած քպ-ականների միջամտությամբ ծածկադմբոցը», - գրել է Մելիքյանը։