
Արմինֆո. Երեւանն ու Բաքուն չեն կարող փոխադարձ պարտավորություններ սահմանել՝ կողմերի միջև զրոյական վստահության պայմաններում: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունները։
«Խաղաղության» բանակցությունների ավարտի ազդարարման վերաբերյալ Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ վստահությունը մոտ է զրոյին:
Հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած` «Արցախը Հայաստան է և վե´րջ» ձևակերպումը, Ալիևը նշել է, որ ՀՀ օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ:
Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից ու արհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից:
Չի կարող կողմերի միջև 0-ական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ և տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իլհամ Ալիևը "Բաքվի գլոբալ ֆորումում" հայտարարել է, թե "Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյի, և Բաքվում չեն վստահում նրանց խոսքերից և ոչ մեկին": "Այն ամենը, ինչ նրանք ասում են, մեզ համար ոչ մի նշանակություն չունի ։ Մեզ փաստաթղթեր են պետք, մեզ պետք են թղթեր: Մեզ պետք է, որ իրենց սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չմնա։ Դրանք այնտեղ դեռ ներկա են: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր մեսիջն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խմբի պահպանման մեջ որևէ տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է ղարաբաղյան հարցի լուծման համար։ Այսօր այդ հարցը լուծված է ։ Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս ։ Ինչու՞ չեք միանում մեզ և համատեղ դիմում չեք ներկայացնում ԵԱՀԿ-ին կազմակերպության լուծարման մասին: Նրանք չեն ուզում", - հայտարարել է Ալիևը։