Արմինֆո. Մարտի 11-ին Փարիզի Hotel du Collectionneur հյուրանոցի սրահներում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքը, որին ներկա են եղել Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ, դերասաններ և արվեստի գործիչներ:
Nouvelles d ' Armenie պարբերականի հաղորդման համաձայն, ներքին գործերի նախարար Բրյունո Ռեթայոնը, ելույթ ունենալով Ֆրանսիայի Հանրապետության կառավարության անունից, նշել է, որ հայկական հարցը դուրս է ֆրանսիական բոլոր քաղաքական կուսակցությունների շրջանակներից: Նախարարն ընդգծել է, որ այդ ընթրիքը "բարեկամության և նվիրվածության հանդիպում է":
"Հայկական հարցի նկատմամբ մեր լոյալությունը, նախ և առաջ, "ֆիզիկական" է, քանի որ Հայաստանը, ըստ Անատոլ Ֆրանսի, մեր քույրն է ։ Միջազգային հանրությունը հաճախ բավարար խիզախություն չի ցուցաբերել Հայաստանի պաշտպանության գործում։ Ամեն դեպքում, Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին", - ասել է ՆԳ նախարարը։
Անդրադառնալով Ադրբեջանում գերիներին ազատ արձակելու հարցին՝ Ռիտայոն ընդգծել է. "Այսօր իմ մտքերը 23 հոգու հետ են, այդ թվում ՝ Ռուբենի, ովքեր վտանգում են իրենց առողջությունն ու կյանքը հանուն այն արժեքների, որոնց հավատում են ։ Ես մտածում եմ նրանց մասին և հույս ունեմ, որ իմ այսօրվա խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, և գերիներն ազատ կարձակվեն"։