Արմինֆո. Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալվարեսը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Արագած լեռան վրա ձնահյուսի տակ հայտնված իսպանացի լեռնագնացներին փրկելու համար:
"Ուշադիր հետևում եմ Հայաստանում ձնահյուսի տակ հայտնված մի խումբ իսպանացի լեռնագնացների փրկությանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ ԱԳՆ արտակարգ իրավիճակների հյուպատոսական ստորաբաժանումը մոբիլիզացվել է մեր քաղաքացիներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար", - գրել է նախարարը՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին 9 իսպանացի զբոսաշրջիկներ ձնահյուսի տակ էին հայտնվել՝ Արագած լեռը բարձրանալիս: 8 ալպինիստի հաջողվել է դուրս գալ ձյան փլատակներից, ևս մեկը՝ անհետ կորել է։ Ավելի քան 50 փրկարար և երկու ուղղաթիռ են ներգրավվել կորած լեռնագնացին գտնելու համար: