Արմինֆո. Մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ: