Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամները հրաժարվում են պաշտպանել Բաքվում նվաստացման ենթարկվող հայ գերիներին, որոնց հետ միասին վարկաբեկվում է ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ հայ ժողովուրդը: Այդ մասին ասվում է ՀՅԴ հայտարարությունում՝ Բաքվում շարունակվող ապօրինի դատավարության առնչությամբ։
ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ շինծու դատավարությունում զգալի դեր են խաղում Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գործողությունները, որն իր "անտրամաբանական եւ անխոհեմ արտահայտություններում արցախցիներին մեղադրել է այն բանում, որ նրանք պետք է մնային եւ պայքարեին մինչեւ վերջ":
"Շրձափակման և դիմադրության ամիսներն անհետացել են Սիմոնյանի հիշողությունից։ Մի օր նա կասի, որ իր համար գոյություն չունեն Բաքվում գտնվողները, և կշարունակի աշխատել համոզել հանրությանը, որ իրենք կատարում են իրենց վրա դրված խնդիրը: Իսկ իրականում նրանք չեն ցանկանում քայլեր ձեռնարկել, վստահեցնելով, թե չեն ուզում վնաս հասցնել այդ գործընթացին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, իր "Խաղաղության խաչմերուկ" կոչվող աբսուրդի թատրոնում գրեթե մոռացել է Արցախի և արցախահայության մասին", - ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ:
Կուսակցությունում, միաժամանակ, նշել են, որ միակ անգամ, երբ Արցախի հարցը բարձրացվել է, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անվճռական և մակերեսային հայտարարություններն են և զինաթափման խորհրդաժողովում հնչեցրած բարձրագոչ հայտարարությունները: Ինչպես հիշեցրել են ՀՅԴ-ում, նիստի ժամանակ Միրզոյանը հաղորդել է ապօրինի բանտարկված 23 հայերի նկատմամբ կեղծ դատավարությունների մասին, հայտարարելով, որ դրանք պատշաճ չեն դիտարկվելու և ակնհայտորեն անտեսում են մարդու իրավունքների կենսական կարեւորության չափորոշիչները:
«Միրզոյանն ընդգծել է, որ աշխարհը շարունակում է մնալ սարսափելի հակամարտությունների, բնակչության բռնի տեղահանությունների և հիմնարար իրավունքների խախտումների թատերաբեմ։ Ուստի մարդու իրավունքների վրա ՄԱԿ-ի հենարանն ամրապնդելու հրամայականը, նրա խոսքով, ներկայում շատ ավելի արդիական է դարձել։ Դրանից հետո, մի փոքր հեռանալով Բաքվի դատարանում ստեղծված տրագիկոմեդիայից, նա եկել է այն եզրակացության, որ Հայաստանը պատրաստ է թշնամանքի էջը շրջել՝ հանուն խաղաղության հասնելու", - հիշեցրել են ՀՅԴ-ում։
Հայտարարությունում նշվում է, որ քանի դեռ Միրզոյանը կրկնում է՝ "Արա ինչ ուզում ես, մենք շարունակելու ենք "խաղաղության մասին" մեներգը դատարկ դահլիճներում", Ադրբեջանում շարունակում են ապատեղեկատվություն տարածել հայերի նկատմամբ դատավարության մասին, օգտագործելով կեղծ տեղեկություններ և մանիպուլյացիաներ, ընդհուպ մինչև այն, որ հայ գերիները "գոհ են պահման պայմաններից, և կյանքը գեղեցիկ է":
"Մինչդեռ, փաստագրված ապացույցներ կան, որ հացադուլ հայտարարած Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների, և լուրեր են շրջանառվում այլ պատանդների նկատմամբ բռնություն գործադրելու մասին", - նշվում է ՀՅԴ հայտարարության մեջ:
Վերջում ընդգծվում է, որ ընդդիմադիր ճակատը բոլոր ջանքերը գործադրում է այդ հարցը պետական օրակարգում ընդգրկելու համար: Մինչդեռ "Քաղաքացիական պայմանագրի" պատգամավորները, որոնք պնդում են ՝ "մոռացեք" կամ "մյուսլ օրը կաշխատենք դրա վրա", միահամուռ կասեցնում են նման փորձերը, առարկելով, թե՝ նման քայլերը կարող են վնաս հասցնել պատանդներին: "Սակայն մի բան հստակ է. արդարության ձայնը չի կարող ընդմիշտ խլացվել", - եզրափակել են ՀՅԴ-ում: