


Արմինֆո.ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում վավերացնել անձանց միջպետական հետախուզման մասին ԱՊՀ մասնակից պետությունների պայմանագրում լրացում կատարելու մասին արձանագրությունը: 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագիրը վավերացնելու մասին որոշումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ։ Փաստաթուղթը սահմանում է տվյալների էլեկտրոնային փոխանակման հնարավորությունը: Մասնավորապես, հետախուզվող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ թղթային կրիչից փաստաթղթի պատճենի սկանավորման միջոցով: Սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 20 օրը լրանալուց հետո եւ ուժի մեջ է մտնում այն ստորագրող կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:



