Արմինֆո.Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը երկրում:
"Ադրբեջանի կառավարությունը մեզ հաղորդել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին", - ԱՊԱ-ին հաղորդել Է ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը:
Նրա ասելով՝ ներկայում պահպանվում են շփումներ կառավարական մարմինների հետ։
Նշենք, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ավելին, ԿԽՄԿ-ն Բաքվում պահվող հայերի վիճակի մասին տեղեկատվության ստացման միակ աղբյուրն է։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են 23 հայերի առկայությունը։