Արմինֆո. Դատարանը, հիմք ընդունելով փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ: Միաժամանակ Արթուր Հովհաննիսյանը Էդգար Ղազարյանին կվճարի 1 միլիոն ՀՀ դրամ որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում», - գրել է փաստաբանը: