

Արմինֆո. Բաքվի դատավարության համատեքստում մենք տեղեկություններ ունենք, որ գերիների նկատմամբ կիրառվում են արգելված նյութեր, գործադրվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ, կատարվում են խոշտանգումներ։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով խորհրդարանականների հարցերին այն մասին, թե ինչ է անում հայկական դիվանագիտությունը Բաքվում հայ գերիների նկատմամբ խայտառակ դատաստանը դադարեցնելու համար։ "Դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար", - ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնելով, որ ԱԳՆ-ը հստակ գնահատական է տվել Բաքվում տեղի ունեցողին, նա հայտարարել է, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ ջանքերը շարունակական են լինելու: "Նման իրավիճակում, երբ խոսքը գերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին է, մեր դիվանագիտությունն անում է հնարավորինը և, առաջին հերթին, առաջնորդվում է "մի վնասիր "սկզբունքով", - ասել է վարչապետը:
Փաշինյանը նաեւ հիշեցրել է 2023 թվականի դեկտեմբերը, երբ Բաքվից տուն վերադարձան 32 հայ գերիներ։ Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմը մինչև վերջին վայրկյանը որևէ մանրամասն չէր բացահայտել, քանի որ համոզված էր, որ ցանկացած գործողություն կարող էր զրոյացնել նախկինում գործադրված ջանքերը և նվազեցնել դրանց արդյունավետության հավանականությունը:



