Արմինֆո. Մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ (հանրապետական, Նյու Յորք):
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։
Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։
Իր հանրային ելույթներում կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչի առնչությամբ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին։