Արմինֆո.ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ հայ-թուրքական հարաբերությունները հայտնվել են Ադրբեջանի "պատանդի" կարգավիճակում:
«Եվ դա շատ վատ է: Կարծում եմ, որ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես գիտակցում են դա", - ասել է նա՝ մարտի 4-ին լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Բաքուն ամեն կերպ փորձում է ազդել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Սակայն Հայաստանը շարունակելու է աշխատել Թուրքիայի հետ՝ կարգավորման համար։
Այդ համատեքստում, նրա կարծիքով, դրական է այն, որ նախագահ Էրդողանը նախօրեին հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման սահմաններում սպասում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
Ընդ որում, ինչպես հավաստիացրել է ԱԺ խոսնակը, ոչ մի երկիր ներկա փուլում մոդերատորի դեր չի խաղում Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթացում։ Երկրները հաղորդակցվում են, հիմնականում, ուղղակի բանակցությունների միջոցով։