Արմինֆո. Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի չորս ներկայացուցիչներ ընդգրկվել են աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում: Այդ մասին է վկայում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) մարտի 1-ին հրապարակված թարմացված վարկանիշը:
Ըստ վարկանիշի՝ Շանթ Սարգսյանը հայտնվել է 56 - րդ տեղում, Հայկ Մարտիրոսյանը՝ 76-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 96 - րդ, իսկ Արամ Հակոբյանը՝ 99-րդ տեղերում:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, նրան հաջորդում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և հնդիկ Գուկեշ Դոմարաջուն: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 13-րդ տեղում է:
Կանանց վարկանիշային աղյուսակում ներկայացված են Հայաստանի երկու շախմատիստուհիներ: Մասնավորապես, Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 82-րդ տեղը, իսկ Աննա Սարգսյանը ՝ 73 - րդ: Վարկանիշը նախկինի պես գլխավորում է չինացի Հու Յիֆանը ։