Արմինֆո. Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։
«Մարգարա» սահմանային կետի անցումը ՀՀ Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունից ելք և Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուժերով, որովհետև բոլոր այդպիսի (գործող և չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը», - գրել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայ-թուրքական սահմանի "Մարգարա" անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Ի սկզբանե ծախսերը նախատեսվում էին 800 մլն դրամի մակարդակում, սակայն վերջնական ծախսերը կազմել են 1 մլրդ դրամից մի փոքր ավելի։