


Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հրամանով Իգոր Բորիսի Տիտովը նշանակվել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս:
Ինչպես նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում, 64-ամյա դիվանագետը տիրապետում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին: 1985-ին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանին առընթեր Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը:
2019-2023թթ. եղել է Ճապոնիայում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար, 2023 - 2024թթ.՝ "Ռուսաստան-Ճապոնիա ընկերություն" համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ, 2024-2025թթ.՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջատար խմբի ղեկավար:



