Արմինֆո. Հայաստանի կառավարության շենքի դիմաց Բաքվում պատանդ պահվող հայերին պաշտպանելու պահանջով ակցիա կանցկացվի:
"Ազատություն հայ գերիներին" (Free Armenian Hostages) նախաձեռնության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր, ժամը 16:00 ես կլինեմ ՀՀ Կառավարության դիմաց։
Հարգելի ընկերներ, ես և իմ շատ ընկերներ ու գործընկերներ, ժամանակին առնչություն ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ՝ մասնակցել ենք նրա նախագծերի իրականացմանը, ինչ-որ ձևաչափով համագործակցել ենք նրա հետ կամ պարզապես ներկա ենք գտնվել «Ավրորայի» միջոցառումներին: Եվ հիմա մենք, վստահ ենք՝ նաև ձեզնից շատերը, չեն կարողանում անտարբեր դիտել Բաքվում նրա նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության կադրերը:
Փետրվարի 18-ից Ռուբենը գտնվում է հացադուլի մեջ: Սա նրա արդեն երկրորդ հացադուլն է ադրբեջանական բանտում: Կյանքի ու առողջության գնով նա փորձում է ուշադրությունը հրավիրել ոչ միայն իր, այլև մյուս հայերի նկատմամբ իրականացվող այս ֆարսի վրա: Եթե նա ճաղերի ետևում կարողանում է այդպես արժանապատիվ պայքարել, ուրեմն մենք էլ ազատության մեջ պետք է փորձենք գոնե բան անել:
Վստահ ենք, որ ձեզ էլ, ինչպես մեզ, տանջում է անզորությունը, ու ոչ պակաս նաև՝ մեր հասարակության անտարբերությունը կամ առնվազն ՝ ոչ բավարար սրտացավությունը մի մարդու նկատմամբ, որի իրականացրած ծրագրերը ոչ միայն ճանաչում են բերել ու շարունակում են բերել մեր երկրին, այլև կարողացել է օգնել տասնյակ հազարավոր մարդկանց: Մենք անընդհատ մեզ հարց ենք տալիս՝ ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել:
Որպես առաջին քայլ՝ մենք որոշեցինք հավաքվել ՀՀ Կառավարության դիմաց այսօր։ Արտահայտելու մեր արդար պահանջը պաշտպանել ՀՀ քաղաքացուն, հայ մարդուն։ Դուք էլ ցանկության դեպքում կարող եք միանալ մեր պահանջին»։