
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիվանդագին վերաբերմունք ունի Հայ Յեղափոխական դաշնակցության և նրա գաղափարախոսության նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ ՀՅԴ գերագույն մարմնի 35-րդ համագումարի հարթակներում լրագրողների հետ զրույցում։
Դաշնակցականը համոզմունք է հայտնել, որ այսօր Փաշինյանի ողջ ուշադրությունը պետք է կենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերն այսօրվա անհանգիստ աշխարհում: "Վարչապետը պետք է պատասխանատու պահվածք դրսեւորի։ Մինչդեռ, նա անպատասխանատու է", - ասել է Փափազյանը, անդրադառնալով վարչապետի այն պնդումներին, թե երկրի բոլոր դժբախտությունները պայմանավորված են հայ հասարակության շրջանում գերակշռող դաշնակցական գաղափարախոսությամբ։
Անդրադառնալով հարցին, թե ինչ օգուտ է տվել Հայաստանին և հայ համայնքին Փաշինյանի վերջին այցը Ֆրանսիա, դաշնակցականը նշել է, որ ըստ էության՝ ոչինչ: "Ըստ էության՝ ոչ մի։ Դաշնակները հրավիրված չէին այդ հանդիպմանը, այսպես կոչված, 20-25 անձանց մասնակցությամբ ։ Սակայն, ըստ էության, նրա խոսքի առյուծի բաժինը նվիրված էր դաշնակցականներին։ Դահլիճում հանդիպմանը ներկա էր 30 մարդ, որոնցից 25-ը հայերեն, ընդհանրապես, չէին հասկանում: Այսպիսով, նրանք չհասկացան Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին Փաշինյանի ասած խոսքերը, երբ նա, փաստացի, կասկածի տակ դրեց ցեղասպանության փաստը", - ասել է դաշնակցականը։
Ընդ որում, նա կարծում է, որ Փաշինյանը, հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը, կատարում է թուրքական կողմի պահանջները։ Փափազյանը վստահ է, որ "իրական Հայաստանը" "պատմական Հայաստանին" հակադրելու Փաշինյանի հայեցակարգը ծնկի կբերի հանրապետությունը։ "Առանց պատմական արմատների չի կարող կերտվել Հայաստանի ապագան", - համոզմունք է հայտնել դաշնակցականը:
Անդրադառնալով Հայաստանում իրեն անցանկալի անձ հայտարարելուն, որը Փափազյանը վիճարկել էր դատական կարգով, դաշնակցականը նշել է, որ ինքն ազատ մարդ է և ազատ է ասել այն, ինչ ուզում է: "Եթե իմ խոսքի ազատ արտահայտման գինը արգելքն է, ես պատրաստ եմ կրկին զոհաբերել այն", - ասել է Փափազյանը:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև այսօրվա բարեկամությունը պայմանավորված է ոչ թե երկու պետությունների ղեկին գտնվող անձերով, այլ՝ Ֆրանսիայի հայ համայնքի համակարգված աշխատանքով: "Հայ-ֆրանսիական բարեկամությունը պայմանավորված չէ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև ձևավորված հարաբերություններով։ Այդ բարեկամությունը գոյություն ունի մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ով էլ որ լիներ Հայաստանի ղեկավարը, այդ բարեկամությունը կլիներ, քանի որ մենք աշխատում ենք", - ամփոփել է դաշնակցականը։