Արմինֆո.Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն այսօր գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում։ Նախկինում երբեք երկկողմ հարաբերությունների մակարդակն այսքան ինտենսիվ և այդքան մոտ չի եղել։ Այդ մասին հայտարարել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Financial Mirror (Կիպրոս) հեռուստաալիքի Off The Wall փոդքասթում հարցազրույցում։
Դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում, որը եղել է երկկողմ համագործակցության հիմքը:
"Սակայն այժմ մենք արդեն խոսում ենք այդ փոխգործակցության ուժեղացման մասին՝ գործընկերության մասին նոր համաձայնագրի միջոցով, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Ընդ որում,, պետք է ընդգծել նաև մի քանի այլ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի տարիների կամ ամիսների ընթացքում: Օրինակ, շատ կարևոր էր Հռոմի կանոնադրության վավերացումը կամ Եվրոպոլի և Եվրաջասթ համաձայնագրերը։ Նաև՝ Հայաստանի միացումը միասնական ավիացիոն տարածքին։ Հայաստանը ստացել է հասանելիություն Խաղաղության եվրոպական հիմնադրամին, ինչը շատ կարեւոր է", - նշել Է դիվանագետը ՝ կարեւորելով նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորությունների երկարաձգումը եւս երկու տարով։
Նրա խոսքով, չնայած այդ առաքելության հանդեպ Ադրբեջանի փոքր-ինչ ոչ այնքան հուսադրող մոտեցմանը, ԵՄ-ն այդ հարցում միասնական դիրքորոշում է որդեգրել եւ երկարաձգել է նրա մանդատը, ինչն առաջնային նշանակություն ունի Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Մկրտչյանը նաև դրական է գնահատել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, հույս հայտնելով, որ այդ գործընթացում մոտալուտ դրական արդյունք կլինի, որը մեծապես կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև մարդկանց շփումներին:
Դեսպանը հիշեցրել է նաև երկրում ԵՄ-ին անդամակցության հանրաքվե անցկացնելու համար ստորագրահավաք անցկացնելու նպատակով մեկնարկած քաղաքացիական նախաձեռնության մասին: "Կառավարությունը քննարկել և հավանություն է տվել այդ նախաձեռնությանը ։ Այժմ այն գտնվում է խորհրդարանում եւ արդեն հավանության է արժանացել առաջին ընթերցմամբ։ Իհարկե, դա ենթադրում է մեծ աշխատանք, շատ տնային աշխատանք, շատ բյուրոկրատիա, բայց ով է ասում, որ ամեն ինչ հեշտ կլինի: Ոչ ոք չի ասում, որ հեշտ կլինի: Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը, այո, որքան էլ դժվար լինի: Բայց ես կարծում եմ, որ դա հանուն հայերի բարեկեցության և, ընդհանուր առմամբ, Հայաստանի բարեկեցության և ապագա բարգավաճման է:
Եվ, իհարկե, Հայաստանի ու Կիպրոսի և Հայաստանի ու Հունաստանի միջև մեր երկկողմ հարաբերությունները չափազանց կարևոր են դրանում՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում տեղի ունեցող դինամիկ գործընթացներում: Հունաստանը և Կիպրոսը ԵՄ - ում Հայաստանի կարևոր գործընկերներն են, շատ կարևոր գործընկերներ", - ընդգծել է Մկրտչյանը։
Անդրադառնալով հայ-կիպրական երկկողմ հարաբերություններին' դիվանագետը նշել է, որ Նիկոսիան խրախուսում է Հայաստանի բարեփոխումները, աջակցում է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասի խաղաղ զարգացմանը, աջակցում է նրա բոլոր նախաձեռնություններին, այդ թվում' "Խաղաղության խաչմերուկ" նախագծին:
Մկրտչյանը կարծում է, որ հայ-կիպրական հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության մակարդակ, բայց դեռ անելիք կա: "Պաշտպանության ոլորտում շատ կառուցողական և առողջ երկխոսություն է ընթանում, և ես դրանով շատ հպարտ եմ։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել այս գործընթացում ՝ դրան միացնելով նաև Հունաստանը։
Պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցություն է հաստատվել ՝ Կիպրոս, Հունաստան, Հայաստան, և, հավանաբար, պաշտպանական ոլորտում համագործակցությունը պետք է դիտարկել որպես ուղենիշ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման համար", - նշել է Հայաստանի դեսպանը։
Խոսելով "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին՝ Մկրտչյանը նշել է, թե դրա փիլիսոփայությունն այն է, որ տարածաշրջանը հակամարտությունների, տարաձայնությունների, պատերազմների ու տառապանքների օջախ լինելու փոխարեն ներուժ ունի դառնալու տարածաշրջան, տնտեսական համագործակցության գոտի, խաղաղ փոխգործակցություն, տրանսպորտային ուղիների բացում ՝ լինեն դրանք երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, տարածաշրջանով անցնող հաղորդակցության բոլոր ուղիները, հիմնականում, հատվում են Հայաստանում:
"Եվ Հայաստանի արհեստական շրջանցումը, պարզապես այն պատճառով, որ կան որոշակի տարաձայնություններ, ասենք, կամ թշնամանք Հայաստանի նկատմամբ, ամենևին չի օգնում տարածաշրջանը դարձնել խաղաղ կամ համագործակցող: Ուստի Հայաստանի առաջարկն այն է, որ հետեւի տնտեսական համագործակցության այդ հետագծին, ինչը նաեւ մեծապես կնպաստի երկրների միջեւ խաղաղ փոխըմբռնմանը եւ երկրների միջեւ համագործակցությանը", - կարծում է դիվանագետը։
Նա հավելել է, որ այժմ Հայաստանը տարաձայնություններ կամ խնդիրներ չունի իր երկու հարևանների ՝ Իրանի և Վրաստանի հետ, բայց շարունակում են փակ մնալ Թուրքիայի հետ սահմանները, իսկ Ադրբեջանի հետ սահմանները դեռ պետք է ամբողջությամբ սահմանազատվեն, և պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր:
Մկրտչյանը վստահեցրել է, որ դա խոստումնալից նախագիծ է, եթե տարածաշրջանի բոլոր երկրները համաձայնեն այն կյանքի կոչել: Ընդ որում, նա կարծում է, որ Թուրքիան կարող էր դրանում առաջատար նշանակություն ունենալ։