Արմինֆո. Փետրվարի 24-ին, ժամը 13:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայրի խաչմերուկից «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում խցանումներ են առաջացել. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ։
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Փրկարարների և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից երթևեկությունը կարգավորելու արդյունքում ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Պարզվել է, որ Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին՝ ճոպանուղու մոտակայքում, նույնպես խցանումներ են առաջացել՝ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Փրկարարները դուրս են բերել 770 ավտոմեքենա (որից 210 բեռնատար և 560 մարդատար)։
Ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: