Արմինֆո.Բի-Բի-Սի-ի և "Ռոսիա սեգոդնյա"-ի (Սպուտնիկ-Ազերբայջան) ներկայացուցչությունները լուծարվել են: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանցի դիվանագետը նաև հավելել է, որ հավատարմագրումը հնարավոր է միայն որպես մեկ թղթակից:
Հաջիզադեն նաև հաղորդել է, որ չեղյալ է հայտարարվել "Ամերիկայի Ձայն" ռադիոյի թղթակցային հավատարմագրումը:
Հավելենք, որ ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր նաև ադրբեջանական "Թուրան" անկախ գործակալությունը: Իսկ մինչ այդ բանտարկվել էին երկրի ընդդիմադիր լրատվամիջոցների տասնյակ լրագրողներ։