Արմինֆո.Ապրիլի 14-ից մինչեւ հուլիսի 31-ը՝ ներառյալ, Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների զորակոչ, որոնց 18 տարին կլրանա մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ ներառյալ, ինչպես նաև՝ այն քաղաքացիների, որոնց զորակոչից տարկետման իրավունքը կլրանա ս.թ. հունիսի 30-ին՝ ներառյալ:
Ինչպես ասվում է որոշման նախագծում, որը հրապարակված է իրավական ակտերի e- draft.am միասնական էլեկտրոնային պորտալում, 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կներգրավվեն նաև մինչև 2025 թվականի մարտի 1-ը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած կանայք:
2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
"2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ", - ասվում է փաստաթղթում: