Արմինֆո. Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը շուտով կբացվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ Հայաստանի հանրային ռադիոյին հարցազրույցի ժամանակ։
Նա, մասնավորապես, հաղորդել է, որ գրասենյակը տեղակայվելու է Գորիսում։ "Քանի որ Գորիսը, մի կողմից, կարելի է անվանել Սյունիքի խաչմերուկ, իսկ մյուս կողմից՝ Գորիսը հատուկ կապ ունի ֆրանսերենի հետ", - պարզաբանել է դեսպանը, նշով, որ այդ քաղաքը Հայաստանում ամենաֆրանկոֆոնն է:
Դեկոտինյին որոշակի ժամկետ չի նշել, բայց ասել է, որ բացման արարողությունը բավականին հանդիսավոր կլինի և տեղի կունենա մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսություն բացելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ դեռևս 2023 թվականի սեպտեմբերին։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ