Արմինֆո. Երեւանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժած ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի առողջությանը ոչինչ չի սպառնում: Այդ մասին հաղորդում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից։
"Տեղեկացնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ: Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն ։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում", - ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի ողջ տարածքում առատ ձյուն է տեղացել ։ Չնայած նրան, որ սպասվող ցիկլոնի մասին երկրի օդերեւութաբանական ծառայությունները նախազգուշացրել էին դեռ մեկ շաբաթ առաջ, Երեւանի իշխանությունները պատրաստ չէին վատ եղանակին ։ Երեկոյան քաղաքում տասը բալանոց խցանումներ էին։ Արձանագրվել են մեծ թվով ավտովթարներ։ Քանի որ մայրաքաղաքի ճանապարհները ռեագենտներով չեն մշակվել, կանգնել էր հասարակական տրանսպորտը, եւ քաղաքացիները ստիպված էին ոտքով տուն հասնել: Իրավիճակն այնքան ողբալի էր, որ ուշ երեկոյան կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ դպրոցները փետրվարի 21-ին չեն աշխատելու:
Մինչդեռ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով տեղական ժամանակով ժամը 23.00-ին մոտ է միյան հիշել իր պարտավորությունների մասին, ուղիղ եթեր է մտել իր էջից և ժպտալով սկսել է զեկուցել, որ քաղաքը մաքրվում է ձնից, և քաղաքացիների դժգոհությունները տեղին չեն, քանի որ ամսական տեղումներն ընդամենը 10 ժամում են տեղացել։ Նա քաղաքացիներին կոչ է արել, հնարավորության սահմաններում, վաղը մնալ տանը, և հայտարարել է, որ մանկապարտեզները կաշխատեն, քանի որ աշխատող մայրերը իրենց զավակներին տեղավորելու տեղ չունեն:
Իսկ առավոտյան, չնայած քաղաքային իշխանությունների հավաստիացումներին, որ իրենք զբաղվում են ձնամաքրման աշխատանքներով, նույնիսկ քաղաքի առանցքային մայրուղիներն մաքուր չէին։ Հազվագյուտ խոշոր փողոցներում ձնապատ ճանապարհներին լցված էին ռեագենտներ, ինչը հետագայում դժվարացնում էր երթևեկությունը մեքենաների վարորդների, հատկապես, սեդանների համար: Իսկ երկրորդական ճանապարհներն ընդհանրապես անանցանելի են երթևեկության համար։