Արմինֆո.Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների աճյունների նույնականացումից հետո վերջին շրջանում տեղի է ունեցել ծնողների կողմից կազմակերպված ընդամենը մի քանի հուղարկավորության արարողություն: Այդ մասին ճեպազրույցում հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Տեղեկացնելով, որ Հայաստանում և արտերկրում աճյունների փորձաքննությունների արդյունքները համընկել են, նա նշել է, որ դրանք վավեր ճանաչելուց հրաժարվող ծնողների հետ աշխատանքը շարունակվում է: Նախարարը պատմել է, որ աշխատանքները տարվում են հատուկ ստեղծված միջգերատեսչական խմբի կողմից՝ բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքներն ու տվյալ հարցի զգայունությունը:
Եթե չհաջողվի համաձայնության գալ, պետությունը, Ավանեսյանի խոսքով, կստանձնի զինծառայողների հուղարկավորության պատասխանատվությունը։ Ընդ որում, նա հրաժարվել է որևէ տվյալ նշել զինվորների նույնականացված աճյունների քանակի վերաբերյալ։