Արմինֆո.Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ արբիտրաժային գործով: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Նշվում է, որ հայցը ներկայացվել է 2025 թվականի փետրվարի 12-ին։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է "Բեռնի կոնվենցիայով ստանձնած իրավական պարտավորությունները խախտելու համար":
2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը Հայաստանին ծանուցում է ուղարկել արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին հաստատվել է արբիտրաժային դատարանի կազմը, և 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին ընթացակարգային նիստը։
Նշվում է, որ ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի դատական հայցն առաջին միջպետական արբիտրաժային գործընթացն է, որը հիմնված է Բեռնի կոնվենցիայի վրա. "Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վնասի ամբողջական փոխհատուցում ՝ բնակեցված վայրերի և կենդանի բնության զանգվածային ոչնչացման դիմաց":