Արմինֆո.ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության կառավարությունների միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Կատարում աշխատել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար ելքի թույլտվությունների ստացման և բժշկական զննության ընթացակարգերի դյուրացման համար: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը կապահովի, որ Հայաստանի քաղաքացիները մեկնելուց առաջ իրենց մոտ ունենան Կատարի գործատուի կողմից ստորագրված աշխատանքի առաջարկ: