Արմինֆո. Ադրբեջանն իրեն լավ է դրսևորել Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանում։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է չինական CGTN հեռուստաալիքին հարցազրույցում:
"Մենք լայնածավալ նախագծեր ենք նախաձեռնել, որոնք հնարավորություններ են ապահովել տարածաշրջանում հաղորդակցությունների ստեղծման համար։ Մենք մեզ լավ ենք դրսեւորել Հարավային Կովկասի եւ Կասպից ծովի տարածաշրջանում, որոնց մենք պատկանում ենք", - նշել է նա։
Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը հաստատակամորեն պաշտպանում է իր ազգային շահերը, իր կենսակերպը, իր անկախ քաղաքականությունը և զգալի հաջողությունների է հասել: Ալիևը վստահ է, որ Ադրբեջանը մի երկրի օրինակ է, որը համեմատաբար վերջերս է հայտնվել միջազգային քարտեզի վրա, բայց "պաշտպանում է իր ազգային շահերը և լավ կապեր է հաստատում ամբողջ աշխարհում, ցույց է տալիս, որ սեփական շահերը պաշտպանելը հնարավոր է հասարակության մեջ կայունության և միասնության առկայության դեպքում":