Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված արցախցիների անունները։ Այս կերպ նա որոշել է թարմացնել օրենսդիր մարմնի խոսնակ Ալեն Սիմոնյանի հիշողությունը, ով փետրվարի 11-ին, ի պատասխան արցախցի լրագրողի այն հարցին, թե երբ կարող են վերադառնալ հայրենիք, հայտարարել էր, թե պետք է այն ժամանակ մնային և կռվեին մինչև վերջ, այլ ոչ թե լքեին հայրենիքը:
«Ի պատասխան Ալեն Սիմոնյանի «մնայիք, կռվեիք» մուննաթին, վերահրապարակում եմ ամիսներ առաջ 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ին Արցախի ՊԲ նահատակ զինծառայողների, աշխարհազորայինների, կամավորների անունները, որոնք տվեցին իրենց ՊԱՏՎՈ ՄԱՐՏԸ..», - գրել է Մանուկյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հրապարակված ցուցակում 265 հայորդիների անուններ են, ովքեր իրենց իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմի պաշտոնապես ճանաչված կորուստները կազմել են 205 սպանված, տարբեր աստիճանի վիրավորների թիվը գերազանցել է 500-ը։ Ընդ որում, ոչ պաշտոնական տվյալներով, այդ մարտում զոհվել է թշնամու ավելի քան 1000 զինվոր: