Արմինֆո. Իրավիճակային գործընկերը ռազմավարական դաշնակից չի դառնա։ Այսպես է մեկնաբանել քաղաքագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը Ադրբեջանում "Ռոսսոտրուդնիչեստվո" - ի ներկայացուցչության փակումը:
Նա հեգնանքով նշել է, որ սիրուց մինչև ատելություն երեք տարի է։ "Ռոսսոտրուդնիչեստվո"-ն այսօր դադարեցնում է գործունեությունն Ադրբեջանում ։ Զուգահեռաբար Բաքվում սկսվեցին "հինգերորդ շարասյան" բացահայտումները, որն աշխատում էր Ռուսաստանի համար։ Դրա կազմում էին նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, նախկին ԱԳ նախարարը եւ մի շարք այլ բարձրաստիճան անձինք", - նկատել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հիստերիան սաստկանում է. "Մոսկվան օգնել է Արցախին, այնտեղ է ուղարկել Վարդանյանին, զենք է ուղարկել Երևանին":
"Լավ դաս կլինի նրանց համար, ովքեր տեղի են տվել ադրբեջանական լոբբիին և որոշել, որ "ավելի լավ է Հայաստանը փոխարինել Ադրբեջանով՝ որպես բարեկամ"։ Դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի հռչակագիրը Բաքվին անհրաժեշտ էր Մոսկվայի զգոնությունը բթացնելու համար՝ մինչև իր նպատակին հասնելը։ Իրավիճակային գործընկերը ռազմավարական դաշնակից չի դառնա", - եզրափակել է Մելքոնյանը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էին տեսանյութեր, որտեղ Բաքվում "Ռոսսոտրուդնիչեստվո" - ի շենքից ապամոնտաժում են ցուցանակները: Իսկ օրեր առաջ Ադրբեջանը Ռուսաստանին տեղեկացրել էր այդ կառույցի փակման մասին ։ Հաստատության փակման պատճառը, իբր, նրա գործունեության համար իրավական հիմքերի բացակայությունն էր ։