Արմինֆո. Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում «պիոները» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր։ Այդ մասին փետրվարի 11-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից (եռակողմ հայտարարության ստորագրման օրը - խմբ.) ընդամենը մի քանի օր անց Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է: ԱԺ նախագահը հավելել է, որ համանման հայտարարություն Ռուսաստանի ղեկավարի շուրթերից հնչել է դեկտեմբերին, իսկ հետո՝ ևս մեկ անգամ:
Այդ առնչությամբ, ինչպես նշել է նա, Հայաստանի իշխանություններին մեղադրել այն բանում, որ դա տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, խուսափելու փորձ է (սեփական պատասխանատվությունից - խմբ.):
"Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանի ներսում, շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, և ինչպես են մեզ թողել միայնակ (Ադրբեջանի հետ-խմբ.)", - եզրափակել է Ալեն Սիմոնյանը: