Արմինֆո. Հայաստանի անվտանգության ապահովման՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ այլընտրանքային մեխանիզմ չկա տարածաշրջանում, Մոսկվան ակնկալում է, որ Երևանում դա հասկանում են։ Այդ մասին հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ "ՌԻԱ Նովոստի"-ին հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ հավանականություն կա, որ Երևանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:
"Դիվանագետի մասնագիտությունը սուրճի մրուրով գուշակություն չի ենթադրում։ Մեր համոզմամբ, այս պահին տարածաշրջանում չկա Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ապահովման այլընտրանքային հուսալի մեխանիզմ: Ակնկալում ենք, որ Երեւանում դա լավ են հասկանում", - հայտարարել է Կոպիրկինը։
Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Երևանում կուտակված հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումներ կարելի է գտնել դաշնակիցների շրջանակում բանակցությունների միջոցով:
"Մեր ուժերի սահմաններում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ դաշնակիցների շրջանակում և համատեղ, գործընկերային ձևով գտնել փոխզիջումային հանգուցալուծումներ՝ կուտակված բոլոր հարցերի շուրջ։ Սակայն այս հարցերում ևս ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է", - ասել է Կոպիրկինը։
2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ դառնում է ավելի դժվար, եթե չասենք ՝ անհնար: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ արևմտամետներն են Հայաստանի իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին։