Արմինֆո.Այսուհետեւ վայրէջք կատարելով Հայաստանում՝ զբոսաշրջիկները կլսեն հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերել Զբոսաշրջության կոմիտեն՝ հայկական ավիափոխադրողների հետ։ Նման քննարկումներ են տեղի ունեցել նաև եվրոպական ավիաընկերությունների հետ։ Այդ մասին փետրվարի 7 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Բացի այդ, ավիաընկերությունների հետ քննարկումներ են ընթանում եվրոպական, ասիական և արաբական քաղաքների ուղղությամբ շուրջ 10 նոր ուղիղ ավիահաղորդակցության գործարկման, ինչպես նաև չվերթների մի մասը Գյումրիի "Շիրակ" օդանավակայան տեղափոխելու վերաբերյալ: Այդ առնչությամբ նա նշել է, որ Կոմիտեն նաև այս կերպ մտադիր է զարգացնել Գյումրին՝ որպես զբոսաշրջային կարևոր ուղղություն:
Գեւորգյանը պատմել է նաեւ "Զվարթնոց" օդանավակայանի ղեկավարության հետ բանակցությունների մասին, որոնց հետ քննարկվել են տարանցիկ գոտու ստեղծմանն առնչվող, ցերեկային չվերթների հաճախականության ավելացման եւ այլ հարցեր: