


Արմինֆո. Հայաստանի իշխանությունները Իրանին հստակ հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև վերջերս ստորագրված փաստաթուղթն ուղղված չէ իրանա-հայկական հարաբերությունների դեմ, և ընդգծել են, որ որևէ քայլ չեն ձեռնարկի՝ ի վնաս իրանահայկական հարաբերությունների կամ Իրանի շահերի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ փետրվարի 6-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա հավաստմամբ՝ Հայաստանի և Իրանի իշխանությունների միջև կա փոխըմբռնում այդ հարցի շուրջ, և երկու կողմերն էլ խորապես գիտակցում են, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու երկրների ժողովուրդների: Դեսպանը հավելել է, որ այդ փոխըմբռնումը թույլ է տալիս կառավարել գործընթացների զարգացումը և ամրապնդել հարաբերությունները։
"Իրանին և Հայաստանին միշտ հաջողվել է կարգավորել հարաբերությունները՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման ֆոնին", - ասել է Մեհդի Սոբհանին, հավելելով, որ հունվարի 14-ին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթուղթն ավելի թույլ է, քան երկու երկրների միջև եղած նախորդ փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն, որը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է համագործակցություն անվտանգության, էներգետիկայի, սահմանների կառավարման ոլորտներում ։



