Արմինֆո.Իրանը դեմ է Հայաստանի տարածքում ցանկացած ճանապարհի, որը կունենա միջանցքային տրամաբանություն։ Այդ մասին փետրվարի 6-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
"Իրանը դեմ չէ ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա արվում է տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հանդեպ հարգանքի հիման վրա։ Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց դա պետք է արվի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հանդեպ հարգանքի հիման վրա։ Մենք դեմ ենք միջանցքային տրամաբանությամբ գործող ճանապարհներին", - հավելել Է Սոբհանին։
Անդրադառնալով մայրցամաքային Ադրբեջանից Իրանի տարածքով դեպի իր էքսկլավ Նախիջևան երթուղուն՝ Սոբհանին հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ կապ է ունեցել Նախիջևանի հետ, իսկ 2020 թվականից հետո Ադրբեջանն ավելի է մոտեցել և Հայաստանի, և Իրանի սահմաններին ։ "Նախկին երթուղին, որն օգտագործում էր Ադրբեջանը, համեմատաբար երկար էր։ Մենք առաջարկել ենք նոր երթուղի, և ճանապարհաշինական աշխատանքների ավարտից հետո հեռավորությունը կկազմի 50 կմ: Ընդ որում, իրանական տարածքով երթևեկությունն իրականացվելու Է Իրանի օրենքներով և ինքնիշխանության շրջանակներում",- նշել Է Իրանի դեսպանը:
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանական 44-օրյա ագրեսիան ավարտած պայմանավորվածություններով ։ Հավելենք, որ չնայած նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին ՝ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությամբ փորձում է Հայաստանից երթուղի ստանալ ։ Այդ նպատակին հասնելու համար ադրբեջանական իշխանությունները ճնշում են գործադրում և սպառնում ուժային ճանապարհով միջանցք ստանալ։