Արմինֆո.Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը ստեղծում է այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Ստեփանակերտի աղբյուրների թվային կատալոգ:
"Մենք մոտեցել ենք Ստեփանակերտի աղբյուրների թվային կատալոգի ստեղծման եզրափակիչ փուլին։ Նույնականացվել են մոնումենտալ արվեստի մոտ 30 ստեղծագործություն։ Ցավոք, չենք կարողացել գտնել ևս 7 աղբյուրի լուսանկար", - ասվում է գործակալության ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ ։