Արմինֆո.Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն քրեական գործի շրջանակներում ավելի վաղ ձերբակալված 7 անձանցից 4-ը դատարանի որոշմամբ կալանավորվել են: Այդ տեղեկությունը հայկական ԶԼՄ-ներին հաստատել են Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում։
Գերատեսչությունում նշել են, որ կալանավորվածներից երեքը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են ։ Նրանց թվում են հասարակական կարգի պահպանության վարչության պետ Արամ Գյուլզադյանը, նրա տեղակալ Արամ Այվազյանը և տարածքային բաժնի պետ Միքայել Ղիմոյանը: Չորրորդ կալանավորվածը Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաղորդել էր քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների ձերբակալման մասին: Նա, սակայն, ձեռնպահ էր մնացել գործի մանրամասները բացահայտելուց՝ շահագրգիռ անձանց հորդորելով լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտե: