Արմինֆո. Արցախի և Ադրբեջանում պահվող հայ պատանդների հարցը կարևոր տեղ է զբաղեցնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) օրակարգում: Այդ մասին ասվում է ANCA-ի թվիթերյան (X) միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ:
"Օգնեք մեզ պատասխանատվության կանչել Ադրբեջանին, օգնել Արցախից փախստականներին, ճանապարհ հարթելով դեպի Արցախ, վերջ դնել Հայաստանի ադրբեջանական օկուպացիային և արդարության հասնել Հայոց ցեղասպանության հարցում", - ասվում է ANCA-ի հրապարակման մեջ:
Ընդ որում, ընդգծվում է, որ ANCA-ն կանգնած է Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում ՝ ազնվորեն Ադրբեջանի վրա դնելով նրա հանցագործությունների համար պատասխանատվությունը՝ սկսած հայ պատանդների ազատ արձակումից, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումից և հայերի վերադարձից Արցախ:
"2023 թվականի Ադրբեջանի ցեղասպանության հետևանքով իրենց տներից բռնի տեղահանված արցախահայերն իրավունք ունեն անվտանգ վերադառնալ իրենց հայրենիք ՝ միջազգային մանդատին համապատասխան", - ընդգծել են կազմակերպությունում:
Այս առնչությամբ ANCA-ն կոչ է արել իր բաարեկամներին և դաշնակիցներին Վաշինգտոնում կայանալիք կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում (IRF) 2025 թ. միանալ էթնիկ զտման ենթարկված հայ քրիստոնյաներին իրենց հայրենիք՝ Արցախ վերադարձնելու գլոբալ կոչին, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի հետ կիսել իրենց հայամետ/հայկական առաջնահերթությունները: