Արմինֆո. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաղորդել է քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների ձերբակալության մասին:
«Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե», - գրել է մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր քննվող քրեական գործի շրջանակում քննչական գործողություններ իրականացնելու և քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալման մասին: Առայժմ չի հաղորդվում, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, ինչպես նաև՝ այն, թե որտեղ են անցկացվել ձերբակալման միջոցառումները: