Արմինֆո. Մոսկվայի "Ալիե պառուսա" բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ինքնահռչակ ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և "Արբատ" գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի առաջատար լրատվամիջոցները։
Mash-ը գրում է, որ առավոտյան ժամը 09:45-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Ավիացիոն փողոցի թիվ 77 տանը: Հզորությունը կազմել է 300-400 գրամ տրոտիլին համարժեք։ Նախասրահում կոտրվել են ապակիները, և փլուզվել է առաստաղը։ Մեկ մարդ տեղում մահացել է, չորսը ՝ տուժել ։ Նրանց թվում էր նաև ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, "Արբատ" գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
2022 թվականին Սարգսյանը Գորլովկայում հավաքել է "Արբատ" (հայկական գումարտակ) մարտական կազմավորումը։ Նա 46 տարեկան էր ։