Արմինֆո. Ղարիբ Բաբայանի կալանաավորումը ծաղր կլիներ Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ, դանակն արդեն հասել է ոսկորին։ Այդ մասին փետրվարի 3-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա ասելով՝ իրադարձությունների նման զարգացումը Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին ռևերանսի վկայություն կլիներ։ "Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում երկրում, համահունչ է պաշտոնական Բաքվի հայտարարություններին, այդ թվում ՝ Հայաստանում ֆաշիստական ռեժիմի մասին պնդումներին։ Դրաանով իսկ՝ երկրի իշխանությունները չեն բացառում, որ երկրում իսկապես կարող են լինել ֆաշիստներ, բայց դա իրենք չեն, փորձելով այդպիսով արդարանալ եւ հերթական անգամ ապացուցել, որ երկիրը ղեկավարում են այդ տրամաբանությունից ելնելով", - նշել է ընդդիմադիրը։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կատարում են Ադրբեջանից ստացվող ցուցումները, իսկ այն, որ Բաբայանն արդարացվել է դատարանի կողմից, վկայում է այն մասին, որ ամեն ինչ իր սահմաններն ունի՝ չնայած քրեական գործը դեռ պահպանվում է: "Այս հարցում կալանավորման, ինչպես նաև քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։ Նվազագույն գիտելիքներով մարդը հասկանում է, որ խոսքն ամբողջությամբ "կարված" գործի մասին է", - ասել է խորհրդարանականը, նշելով, որ իշխանությունները, ըստ երևույթին, չէին սպասում նման ուժեղ հասարակական արձագանք։ "Սա խոսում է քաղաքացիների ինքնագիտակցության աճի մասին, և այդ փաստը մեզ համար շատ կարևոր է մեր հետագա անելիքները ծրագրելու տեսանկյունից։ Տեղի ունեցածը կարելի է կատարյալ այլանդակություն համարել՝ ինչպես արդարադատության, այնպես էլ երկրի շարքային քաղաքացիների նկատմամբ", - ընդգծել է Ռուստամյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին դատարանը մերժել էր Ղարիբ Բաբայանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը, ով տարածել էր տեսանյութ, որտեղ մի շարք անձինք Երևանի կենտրոնում ադրբեջանական երգ են կատարում: Չնայած սառնամանիքին՝ գիշերն ազատ արձակված Բաբայանին դատարանի դիմաց հավաքված բազմաթիվ քաղաքացիները դիմավորել են ծափահարություններով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը ՝ հրապարակային խոսքի իրավունքի սահմանափակմամբ:
Նշենք, որ ավելի վաղ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում տեսանյութ էր հրապարակվել, որում տեսանյութը տարածող Ղարիբ Բաբայանի խոսքով ՝ մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում երգում են Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել է, որ սա խայտառակություն է, և հարց է տվել, թե որտեղ է ոստիկանությունը, և ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժող լինել դավաճան իշխանությունների նկատմամբ:
Ավելի ուշ ԱԱԾ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ տեսանյութում հայտնված անձինք Իրանի քաղաքացիներ են: ԱԱԾ-ն ընդդեմ Բաբայանի հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե՝ իշխանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն սերմանող հրապարակային արտահայտություն տարածելու համար: Ավելի ուշ Բաբայանը ձերբակալվել էր իր նկատմամբ հարուցված քրեական գործի հիման վրա։