Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովում կստեղծվի Հայաստան - Սաուդյան Արաբիա բարեկամության խորհրդարանական խումբ: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Փետրվարի 3-ին հանձնաժողովի հերթական նիստում Խանդանյանն ընդգծել է, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Անցյալ տարի երկու պետությունները փոխադարձ հիմունքներով նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ բոլորովին վերջերս Սաուդյան Արաբիայի խորհրդարանում ձևավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամության խումբ, ինչը, Խանդանյանի խոսքով, ողջունելի է հայկական կողմից: Ի պատասխան ՝ որոշում է կայացվել համանման խումբ ձևավորել նաև Հայաստանի Ազգային ժողովում։
Նշենք, որ խմբի ստեղծման օգտին քվեարկել են հանձնաժողովի բոլոր անդամները, այդ թվում ՝ ընդդիմությունից։