Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները ենթակա են լուծարման։ Այդ մասին հունվարի 31-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դադարեցրել է իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին, և ընդգծել, որ դա տեղի է ունեցել հենց միայն ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով ՝ առանց որևէ խորհրդատվության և պատճառների բարձրաձայնման:
Ըստ Զախարովայի՝ հետո եղավ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ներկայացուցչի համատեղ հայտարարությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։
"Այդ ամենը հանգեցրեց այն բանին, որ Մինսկի խումբը կորցրեց իր գործունեության առարկան։ Այն ակնհայտորեն ենթակա է լուծարման։ Նման հասունացած միջոցը կոչված է նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների երկար սպասված կարգավորմանը։ Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ", - նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը սկսել էր ձգտել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը միակ միջազգային ձևաչափն է, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ: Հայաստանի վարչապետը նշել է, որ դեմ չէ այդ քայլին, եթե Ադրբեջանը չի ձգտում օգտագործել ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը Հայաստանի Հանրապետության դեմ հետագա ագրեսիայի համար:
Անկախ փորձագետները դեմ են ԵԱՀԿ ՄԽ-ի փակմանը, կարծելով, որ դա անշրջելի կդարձնի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացման գործընթացը: