Արմինֆո. ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանները բերման են ենթարկել երեք ցուցարարի: Նշենք, որ առավոտից այստեղ բողոքի ակցիա են իրականացնում փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները։
Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ։ Նրանց թվում է հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, ով արդեն մի քանի շաբաթ նստացույց է անում կառավարության շենքի մոտ:
Ինչպես հայտնի է դարձել, ցուցարարների և իրավապահների միջև քաշքշուկ է տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները քաղաքացիներից պահանջել են ցրվել: Նրանք այդ պահանջը հիմնավորել են այն բաանով, որ տվյալ տարածքում տեղի է ունենում պետական միջոցառում, և անվտանգության նկատառումներից ելնելով սահմանափակվում է քաղաքացիների բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը:
Նշենք, որ Երևանում այսօր պետք է կայանա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ: