Արմինֆո. Եթե Հայաստանը խնդիր չունի Թուրքիայի հետ, ապա ինչու են Ֆրանսիան ու Հնդկաստանը ցանկանում զենք վաճառել Հայաստանին, Իրանը՝ զորք մոտեցնի հայ-ադրբեջանական սահմանին, իսկ Ռուսաստանը՝ ռազմաբազա պահի Հայաստանում։ Նման հարցադրում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով երկրում գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։
«ՔՊ-ի ստրատեգների պարզաբանման համար շնորհակալ կլինեմ։ Այլապես, կարող է պարզվել, որ զինանշանի վրայի Արարատի պատկերն է, դեռեւս, ինչ-որ կերպ պահպանում Հայաստանի խարխլված անվտանգության մնացորդները։ Գուցե դա է Հայաստանի քաղաքական սուբյեկտայնության ու միջազգային հարաբերություններում գործոն լինելու միակ հնարավորությունը», - գրել է Դանիելյանը։
Այդ առնչությամբ քաղաքագետը նշել է, որ Հայաստանը թուրքական ազդեցության գործակալների ղեկավարությամբ յոթ մղոնանոց քայլերով շարժվում է դեպի Թուրքիա, փաստորեն, գնալով ինքնաոչնչացման:
Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Եվրոպան այժմ ապրում է այն նույն զգացմունքները, որոնք տիրում էին Հայաստանում 2020 թվականի պատերազմից հետո։ Ինչպես պարզաբանել է Դանիելյանը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քայլերից հետո գալիս է անկեղծության պահը։ "Իրականում, դա պետք է ակնհայտ դառնար դեռ Բայդենի օրոք, երբ Եվրոպան զրկվեց ռուսական էներգակիրներից և Ռուսաստանի միջոցով Չինաստանի հետ առևտրային կապերից։ Խախտված հավասարակշռության պատճառով անվերապահորեն ԱՄՆ-ի գրկում հայտնվելուց հետո պատրաստ եղեք ծառայել և հրաժարվել ձեր ինքնությունից: Բայդենը պատուհան է բացել Թրամփի անթաքույց իմպերիալիզմի համար", - գրել է քաղաքագետը։
Ինչպես պարզաբանել է Դանիելյանը, իրական քաղաքականության մեջ այլեւս հովանավորներ չկան, կան միայն շահեր, չոր եկամուտներ եւ վայրի կապիտալիզմ: "Եթե ցանկանում եք, որպեսզի ձեզ հովանավորեն և պաշտպանեն, պատրաստ եղեք ծառայություններ մատուցել և վճարել, նոր կարգով, որտեղ գործում է "անձնական՝ ոչինչ, միայն բիզնես" կանոնը: Այստեղ երկրների ինքնիշխանության աստիճանը կախված է "հագուստի չափից"։ Այլևս չկա միջազգային կարգ, կա միայն ուժի իրավունք", - շարունակել է Դանիելյանը։
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Եվրոպան հնարավորություն ունի դառնալ անկախ, առանձնացված, ազգային "բնակարանի" շրջանակներում։ Այդ առումով նա հայտարարել է, թե որքան էլ դառը լինի իրականությունը, դրա հետ պետք է առերեսվել։ "Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան փոքր կլինի իրականության հասցրած հարվածի ինտենսիվությունը", - ամփոփել է Դանիելյանը: