Արմինֆո. Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունից ստացված օգուտների մասին խոսելը դեռ վաղ է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 30-ին Վրաստանի իր պաշտոնակից Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ փաստաթուղթը գործում է ընդամենը մի քանի ամիս։ "Բայց ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, որոնք միշտ ունեցել են ռազմավարական բնույթ, ապա դրանք լի են հաջող համագործակցության տարբեր օրինակներով", - ասել է Միրզոյանը:
Իր հերթին՝ Բոճորիշվիլին նշել է, որ հայ-վրացական բարեկամական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն: "Եվ այդ դարավոր համագործակցությունը մենք ամրագրել ենք ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթով ։ Եվ մենք ուրախ ենք, որ այն կոչվում է ռազմավարական գործընկերություն ։ Այդ փաստաթուղթը միտված է հայ-վրացական կապերի հետագա խորացմանը համագործակցության ողջ սպեկտրում ։ Մենք կխթանենք մեր համագործակցությունը, որպեսզի լավագույնս հանդես գանք տարածաշրջանում և ներկայացնենք մեր երկկողմ փոխգործակցությունը", - ասել Է Վրաստանի ԱԳ նախարարը՝ պատրաստակամություն հայտնելով նոր մակարդակի բարձրացնել արդեն իսկ առկա գործընկերությունը։
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվել է ռազմավարական տնտեսական գործընկերության մասին հռչակագիրը: Փաստաթուղթը Թբիլիսիում ստորագրել են Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին: