Արմինֆո. ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին որոշում է ընդունել Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին:
Համաձայն փաստաթղթի՝ խորհրդի անդամ կդառնան հետևյալ անձինք. (համաձայնությամբ). Աղասի Զավենի Թադևոսյան, Արայիկ Էդիկի Խզմալյան, Արմեն Սերյոժայի Բալդրյան, Արմեն Աբգարի Մուրադյան, Արմինե Գրիգորի Մարգարյան, Գայանե Ասքանազի Աբրահամյան, Դանիել Արայի Իոաննիսյան, Հակոբ Շահենի Անդրեասյան, Հովիկ Զավենի Մուսայելյան, Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան, Ռուբեն Արամի Սաֆրաստյան, Ռուբեն Արտուշի Բաբայան, Վոլոդյա Մամիկոնի Մարգարյան (Վալմար), Վարդան Վանիկի Մկրտչյան և Վարդան Լևոնի Ազատյան:
Հայաստանում Հանրային խորհուրդը ստեղծվել է որպես միջնորդ հասարակության և իշխանության միջև, Այն իրականացնում է խորհրդատվական գործառույթ: Այստեղ քննարկում են մարդկանց հուզող հարցերը, իսկ քննարկումների արդյունքները հասցնում են կառավարությանը ։ Խորհրդի անդամների երկու երրորդը (45-ից 30-ը) ընտրվում է հասարակական հատվածի կողմից, մնացած 15-ը նշանակվում է կառավարության կողմից: Բայց խորհրդի նախագահին նշանակում է վարչապետը, այլ ոչ թե խորհրդի անդամներն են ընտրում (նույն կարգը գործում էր նաև Սերժ Սարգսյանի օրոք, երբ Խորհրդի նախագահին նշանակում էր նախագահը) ։ Հանրային խորհրդի գործող կազմը լուծարվեց 2024 թվականին ՝ օրենքի ուժով, այն ժամանակ մարմինը ղեկավարում էր Ստեփան Սաֆարյանը, իսկ մինչ այդ ՝ Վազգեն Մանուկյանը, ով այդ պաշտոնում աշխատել է 10 տարի։