Արմինֆո. 2025 թվականի ընթացքում Սևանա լճում սիգի արդյունաբերական որսը չպետք է գերազանցի 314 տոննան: ՀՀ կառավարությունը հունվարի 30-ի նիստում հաստատել է լճում ձկան և խեցգետնի որսի ծավալները և ժամկետները:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, նշված ծավալը հաստատվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի կենտրոնի կողմից 2024 թվականին կատարված ուսումնասիրությունների հիման վրա: Կառավարության որոշումն ուղղված է Սևանա լճում ձկնային պաշարների կրճատման և ձկնային պաշարների կայուն կառավարման հետ կապված բացասական ռիսկերի կանխարգելմանը: Արդյունաբերական ձկնորսության ժամկետը սահմանվել է մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ։