Արմինֆո. Վրաստանն անկեղծորեն ցանկանում է Հարավային Կովկասում հանդես գալ որպես ֆասիլիտատոր ՝ խաղաղության հաստատման և ամրապնդման նպատակով։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին՝ Հայաստանի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Թույլ տվեք ասել, որ Վրաստանն անկեղծորեն ցանկանում է տարածաշրջանում հանդես գալ որպես ֆասիլիտատոր ՝ խաղաղություն հաստատելու և ամրապնդելու նպատակով։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում պարզեցնելու այդ գործընթացը", - նշել է վրացի նախարարը։
Նրա խոսքով, անշուշտ, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև կարևորվել է կայունության և խաղաղության հաստատումը: "Վրաստանն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն տեսնել այս տարածաշրջանում ։ "Մենք պատրաստ ենք անել այյն ամենն, ինչ կախված է մեզանից, այդ նպատակին հասնելու համար", - ասել է վրացի նախարարը։
Ընդ որում, նա հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կպարունակի այնպիսի դրույթներ, որոնք կարտացոլեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերը: Բոճորիշվիլին վստահ է, որ միայն երկու կողմերի շահերի պահպանումը կարող է ծառայել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:
"Մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների հետ։ Մենք խոսել ենք այս տարածաշրջանում խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին", - ասել է նա՝ նշելով նաև "այս տարածաշրջանում Ռուսաստանից բխող անվտանգության մարտահրավերները"։
Բոճորոշվիլին նաև նշել է, որ Վրաստանն ու Հայաստանը երկուստեք հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը: